00:00:00

Գերմանիայում չեն բացառել լոքդաունի ներդրումը, այդ թվում՝ պատվաստվածների համար

22:58, 19 նոյեմբեր 2021 Աշխարհ

Գերմանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այնքան լուրջ է, որ լոքդաունի ներդրումը չի կարելի բացառել, այդ թվում՝ պատվաստվածների համար, ասել է առողջապահության նախարար Յենս Սպանը։ Հարցին` արդյոք Գերմանիան կարող է բացառել մեկուսացումը, որը տարածվում է ոչ միայն չպատվաստվածների վրա, Սպանը նշել է. «Մենք այժմ այնպիսի իրավիճակում ենք, որում ոչինչ բացառել չենք կարող»: Կանցլեր Անգելա Մերկելը երեկ ասել է, որ Գերմանիան կսահմանափակի հասարակական կյանքի մեծ մասն այն տարածքներում, որտեղ հիվանդանոցները վտանգավոր աստիճանի ծանրաբեռնվում են COVID-19 հիվանդներով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր