00:00:00

ՄԱԿ-ը նախազգուշացնում է 2022 թվականին գների կտրուկ աճի մասին՝ կապված կոնտեյներային բեռնափոխադրումների թանկացման հետ

14:09, 19 նոյեմբեր 2021 Աշխարհ

Կոնտեյներային բեռնափոխադրումների սակագների աճը հաջորդ տարի սպառողների համար կարող է ավելի բարձր գներ նշանակել, եթե համավարակի հետեւանքով առաջացած խնդիրները չլուծվեն, հայտնում է AFP-ն։ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման գործակալությունը հայտնել է, որ այս պահից սկսած մինչեւ 2023 թվականը համաշխարհային ներմուծման գների մակարդակը կարող է աճել 11 տոկոսով, իսկ սպառողական գների մակարդակը՝ 1,5 տոկոսով։ «Գլոբալ սպառողական գները զգալիորեն կաճեն գալիք տարում, քանի դեռ չեն լուծվել մատակարարման շղթայի խափանումները, նավահանգիստների սահմանափակումները եւ տերմինալների անարդյունավետությունը»,- ասվում է գործակալության «2021թ․ Ծովային տրանսպորտի վերանայում» զեկույցում: 2020 թվականի երկրորդ կեսից մատակարարման գլոբալ շղթաները բախվել են աննախադեպ պահանջարկի, քանի որ սպառողները կորոնավիրուսից մեկուսացման ընթացքում ծախսում են ոչ թե ծառայությունների, այլ ապրանքների վրա: Բայց պահանջարկի աճը հարվածել է մի քանի գործնական սահմանափակումների, ներառյալ՝ բեռնարկղային նավի թողունակությունը, բեռնարկղերի անբավարարությունը, աշխատուժի պակասը, նավահանգստի գերբեռնվածությունը եւ Covid-19-ի սահմանափակումները: Անհամապատասխանությունը հանգեցրել է կոնտեյներային բեռնափոխադրումների ռեկորդային գների «գործնականում բոլոր բեռնարկղային առեւտրի ուղիներում», ասվում է զեկույցում: «Բեռնափոխադրումների սակագների ներկայիս աճը մեծ ազդեցություն կունենա առեւտրի վրա եւ կխաթարի սոցիալ-տնտեսական վերականգնումը, հատկապես զարգացող երկրներում, մինչեւ ծովային տրանսպորտը չվերադառնա նորմալ հուն»,- ասել է գործակալության գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսփենը: ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման գործակալությունը հայտարարել է, որ համավարակը խորացրել է ոլորտում նախկինում գոյություն ունեցող խնդիրները, հատկապես աշխատուժի պակասը եւ ենթակառուցվածքների բացերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր