Վրաստանի Ախալցխայում Սամցխե-Ջավախեթիի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի մոտ հավաքվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչներ՝ մոտ 70 մարդ։
Տեղի բնակիչները բողոքում են 19-ամյա հայազգի տղայի մահվան պատճառով: Նինոծմինդայում ոստիկանների մոբիլիզացիա է նկատվում, հաղորդում է tv9news.ge-ն: 19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում:
Նոյեմբերի 11-ին Ախալցխայի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել։ Ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս է գրվել, սակայն կլինիկան հիվանդից պահանջել է վերադառնալ զինվորական հոսպիտալ։