00:00:00

Իրանի ԱԳՆ. ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների հաջողությունը կախված է պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ պատրաստակամությունից

00:19, 19 նոյեմբեր 2021 Աշխարհ

Վիեննայում միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ առաջիկա բանակցությունների հաջողությունը կախված է Թեհրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ-ի պատրաստակամությունից։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։ «Նոյեմբերի 29-ին մեկնարկող բանակցությունների հաջողությունը կախված է հակառակ կողմի`պատժամիջոցները չեղարկելու իրական մտադրություններից եւ իրական պատրաստակամությունից»,- ասել է նա։ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների եւ Գերմանիայի կողմից։ 2018 թվականին Դոնալդ Թրամփը, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, միակողմանիորեն դուրս եկավ ԳՀՀԾ-ից։ Նրա իրավահաջորդ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ վերսկսել գործարքով նախատեսված ԱՄՆ պարտավորությունների կատարումը։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) Վիեննայում ապրիլից բանակցություններ է վարում այս հարցի շուրջ։ Հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր