00:00:00

Ավստրիան «լոքդաուն» է սահմանում չպատվաստվածների համար

23:33, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ավստրիայում բոլոր չպատվաստվածների համար կգործի «լոքդաուն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կընդունվի նոյեմբերի 14-ին: Նոր փոփոխությունների մանրամասները նոյեմբերի 12-ին հայտնել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը: Նա, մեջբերելով կորոնավիրուսային աճող թվերը, հայտարարել է, որ սպասելը ողջամիտ չէր լինի: «Մենք հիմա կգնանք նման քայլի»,-նշել է կանցլերը: Նրա խոսքով, ամբողջ երկրում «լոքդաուն» հայտարարելը կլիներ անարդար պատվաստված քաղաքացիների նկատմամբ: Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 65 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր