00:00:00

Այդ երթուղին չափազանց կարևոր է. Էրդողանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին

22:58, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքական խորհրդի անդամ երկրները պետք է զարգացնեն տրանսպորտային կապերը, այդ թվում՝ Կասպից ծովի միջով Միջին միջանցքով։ Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ելույթ ունենալով Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների VIII գագաթնաժողովի բացմանը։ «Անհրաժեշտ է ավելացնել ներդրումներն ու առևտուրը, վերացնել սակագների հետ կապված խնդիրները: Մենք պետք է անհապաղ պայմանագիր կնքենք բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին: Այս տեսանկյունից Նախիջևանով անցնող երթուղին (այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցք» - խմբ.) չափազանց կարևոր է: Այդ միջանցքից կօգտվեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է Էրդողանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր