00:00:00

Աֆղանստանի արևելքում տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել մզկիթում պայթյունի հետևանքով

20:58, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում Է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր Էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել Է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ: Ինչպես ճշտվում Է, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտում: «Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն Է երկրի կրոնական կառույցում: Մինչ այդ ահաբեկչական գործողությունները տեղի Էին ունենում հիմնականում շիաների մզկիթներում, ինչի հետեանքով ընդհանուր առմամբ զոհվել Է ավելի քան 250 մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրում կատարվածի համար պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր