00:00:00

Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Իրաքի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիների Բելառուս չթողնելու համար

20:33, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Եվրամիության նախագահ Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել Թուրքիային համաձայնության հասնելու համար, որն արգելում է Իրաքի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիներին Թուրքիայի տարածքով Բելառուս թռնել, հայտնում է Reuters-ը։ «Շնորհակալություն Թուրքիայի իշխանություններին»,- գրել է Միշելը Twitter-ում։ Միշելն անդրադարձել է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչության պաշտոնական հաշվետվությանը` նշելով, որ միջոցներ են ձեռնարկվել` «Եվրամիության եւ Բելառուսի միջեւ ապօրինի սահմանի հատման խնդիրը» լուծելու համար։ Նշվել է, որ որոշումն ընդունվել է «մինչեւ հետագա ծանուցումը»։ ԵՄ-ն բանակցություններ է վարում միջազգային փոխադրողների հետ, ինչպիսին է Turkish Airlines-ը, որպեսզի համոզի նրանց դադարեցնել միակողմանի տոմսերի վաճառքը դեպի Մինսկ, որտեղից, ըստ ԵՄ-ի, միգրանտները տեղափոխվում են Լեհաստանի սահման՝ որպես դաշինքի վրա ճնշման միջոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր