00:00:00

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 251 միլիոն 941 հազար 758

20:14, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 941 հազար 758։ Այս մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 5 միլիոն 79 հազար 990 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 852 հազար 276 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 759 հազար 676-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 414 հազար 186-ի, մահացածների թիվը հասել է 462 հազար 690 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 21 միլիոն 924 հազար 598 հիվանդացած, նրանցից մահացել է 610 հազար 224 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր