00:00:00

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար

15:49, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Հայաստանի՝ ամբողջական պատվաստում անցած քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ «Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում: SchengenVisaInfo.com հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին: Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել այն մասին, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր