00:00:00

ՄԱԿ-ի ներկայացուցիչները լեհական սահմանին մարդասիրական օգնություն են ցուցաբերել ներգաղթյալներին

00:59, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության եւ բելառուսական Կարմիր Խաչի հետ համատեղ լեհ-բելառուսական սահմանին օգնություն է ցուցաբերել ներգաղթյալներին։Այս մասին հայտարարել է գրասենյակի ղեկավար Ֆիլիպո Գրանդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ այժմ կարեւոր է կանխել մարդկանց մահը եւ տեղահանվածներին ավելի անվտանգ վայր տեղափոխել։ Գրանդիի խոսքով՝ գրասենյակը պատրաստ է օգնել լուծումներ գտնել։ Երկուշաբթի Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ փախստականների խումբը, հիմնականում՝ քրդեր, ժամանել է լեհ-բելառուսական սահման։ Լեհական սահմանին կանգնել է ավելի քան 2000 փախստական, այդ թվում՝ մեծ թվով կանայք եւ երեխաներ։Լեհ ուժայինները խոչընդոտել են նրանց ներթափանցումը, որից հետո ներգաղթյալները փորձ են ձեռնարկել՝ հաղթահարելու պատնեշը։  Գրասենյակի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն ասել է, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին աղետալի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր