00:00:00

Պուտինը և Մերկելը քննարկել են Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակը

00:39, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակի քննարկումը։ Հաստատվել է միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան առաջացած սուր միգրացիոն ճգնաժամի շուտափույթ կարգավորման կարևորությունը: Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ԵՄ-ի և Բելառուսի միջև շփումների վերականգնմանը ՝ տվյալ խնդրի լուծման նպատակով: Քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը, ինչպես նաև Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների զինված ուժերի գործողություններին վերաբերվող խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր