00:00:00

«Կոշտ մրցակցությունն» ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չպետք է սառը պատերազմի վերածվի

23:57, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ «կատաղի մրցակցությունը» Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չպետք է նոր սառը պատերազմի վերածվի, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է Reuters-ը։ Տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում` Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները լքել են Աֆղանստանը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա ավելի շատ կենտրոնանալու համար, որտեղ ցանկանում է «նվազեցնել հակամարտության հավանականությունը»: Հարցերին պատասխանելիս Սալիվանը փորձում էր նվազեցնել Չինաստանի հետ նոր սառը պատերազմի վտանգի վերաբերյալ մտահոգությունները: «Այդ բոլոր խոսակցություններն այն մասին են, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը մտնում են նոր «սառը պատերազմի» մեջ, եւ մենք հակամարտության ճանապարհին ենք... Մենք ընտրություն ունենք դա չանել»,- ասել է Սալիվանը: «Մենք ունենք ընտրություն՝ առաջ գնալու նրանով, ինչ նախագահ Բայդենը կատաղի մրցակցություն է կոչում, մենք պատրաստվում ենք եռանդուն կերպով մրցակցել բազմաթիվ հարթություններում, այդ թվում` տնտեսության եւ տեխնոլոգիաների, որտեղ կպաշտպանենք մեր արժեքները, բայց մենք նաեւ գիտակցում ենք, որ Չինաստանը տեսանելի ապագայում միջազգային համակարգի գործոն կդառնա».

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր