00:00:00

«Իրավիճակը լուրջ է սահմանի ամբողջ երկայնքով». Լուկաշենկոն Պուտինից օգնություն է խնդրել Միութենական պետության սահմանի առնչությամբ

23:22, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով այդ երկրի պաշտպանության նախարարությանը խնդրել է միանալ Բելառուսի և Միութենական պետության սահմաններին պարեկությանը։ Այս մասին Լուկաշենկոն այսօր հայտարարել է Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։ «Նրանք (ռուսական բանակը) ռազմավարական ռմբակոծիչներ են ուղարկել այստեղ՝ մեր կործանիչների ուղեկցությամբ։ Պետք է անընդհատ վերահսկել իրավիճակը սահմանին. թող ծվծվան ու գոռան։ Այո, դրանք ռմբակոծիչներ են, որոնք ընդունակ են միջուկային զենք կրել։ Բայց մենք այլ ելք չունենք։ Պետք է տեսնել, թե ինչ են անում նրանք սահմանից այն կողմ»,- ասել է պետության ղեկավարը։ Ռուսական ռմբակոծիչները կպարեկեն Բելառուսի սահմանը Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ՝ կիսաշրջան կազմելով Գոմելից մինչև Պոստավ։ Լուկաշենկոյի խոսքով՝ «իրավիճակը լուրջ է» սահմանի ամբողջ երկայնքով։ «Նրանք հեռացել են պայմանավորվածություններից. մենք չգիտենք, թե նրանք ինչ են ուզում: Ռուսներ, բելառուսներ, մենք միասին պետք է վերահսկենք այս իրավիճակը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը մտահոգված է դեպի երկրի արևմտյան սահման զինված ուժերի շարժմամբ։ Նա սահմանապահներին և Պետական անվտանգության կոմիտեին հանձնարարել է վերահսկողություն ապահովել Լեհաստանի և ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի տեղաշարժի նկատմամբ։ «Դուք տեսնում եք արդեն 15 հազար զինվորականներ (լեհ զինվորականներ Բելառուսի հետ սահմանին), տանկեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ, թռչում են ինքնաթիռներով»,- նախարարների խորհրդում նշել է Լուկաշենկոն։ Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր միգրանտներին զենքի միտումնավոր փոխանցման մասին՝ Լեհաստանի և Բելառուսի միջև հակամարտություն հրահրելու համար։ Նախագահը նշել է, որ սահմանին հավաքված միգրանտները ռազմական գործողությունների փորձ ունեցող մարդիկ են։ Եթե զենք ունեն, ապա դրա կիրառման հետ կապված ցանկացած միջադեպ կարող է կայծ լինել ռազմական առճակատման մեկնարկի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր