00:00:00

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել

22:53, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

Երեկ թուրքական ազգային արժույթը՝ լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդը։ Ժամը 11։45-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ սահմանվել է 9,97 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Լիրան արժեզրկվել է նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/11.3915 եվրո փոխարժեքով։ Վերջին ամիսների ընթացքում թուրքական լիրան շարունակ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի նախորդ հակառեկորդը եղել էր հոկտեմբերի 25-ին (1 դոլար/9,85 լիրա), երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 10 երկրների դեսպանների «անցանկալի անձ» հայտարարելու մտադրության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր