00:00:00

Ֆրանսիայում կապաակտիվացնեն 65-ից բարձր տարիքի այն անձանց սանիտարական անցագրերը, ովքեր ռեվակցինացիա չեն անցնի

03:39, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են դեկտեմբերի 15-ից ապաակտիվացնել 65-ից բարձր տարիքի այն անձանց սանիտարական անցագրերը, ովքեր COVID-19-ի դեմ ռեվակցինացիա չեն անցնի։ Այս մասին չորեքշաբթի France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ «Եթե դուք 65 տարեկանից բարձր եք եւ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացել եք ավելի քան վեց ամիս առաջ, ապա հինգ շաբաթ ունեք ռեվակցինացիայի համար»,- ասել է Աթալը՝ հավելելով, որ հակառակ դեպքում սանիտարական անցագիրը կապաակտիվացվի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ պատվաստումների շնորհիվ հաջողվել է նվազեցնել այն պացիենտների թիվը, որոնց մոտ COVID-19-ը ծանր է ընթանում։ Իշխանության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ 70%-ն արդեն ռեվակցինացիա է անցել, եւ համաքաղաքացիներին կոչ է արել կրկնակի պատվաստումներ կատարել։ Covid-ի դեմ պայքարը եւ ռեվակցինացիայի անհրաժեշտությունը դարձել են նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձի թեմաներից մեկը։ Երկրի բուժհաստատությունները կրկին բախվում են COVID-19-ով հիվանդների թվի աճի։ Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է ավելի քան 7,2 միլիոն մարդ, շուրջ 118 000 մարդ դարձել է համավարակի զոհ։ Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 51 միլիոն մարդ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ պատվաստանյութ է ստացել։ Ընդհանուր առմամբ երկրում ապրում է մոտ 67 միլիոն մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր