00:00:00

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգմանը

02:59, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրենքը, վկայում են քվեարկության արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օրինագծում նշվում է Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը շարունակելու կարեւորությունը, որը «նպաստում է անվտանգությանը եւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»։ Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը, նոյեմբերի 17-ից սկսած, երկարաձգվում է մեկ տարով։ Թուրքիայի խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հաստատել էր Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հանրապետության նախագահի հրամանագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ նրանք կարող էին Ադրբեջանում մնալ մեկ տարի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր