00:00:00

Բայդենն ասել է, թե հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում էներգակիրների գների իջեցման ուղղությամբ

02:39, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով երկրում ինֆլյացիայի ռեկորդային աճի մասին աշխատանքի նախարարության զեկույցը, հայտարարել է, որ գների իջեցումը, այդ թվում՝ էներգառեսուրսների, իր քաղաքականության առաջնահերթություններից է։ Հայտարարության տեքստը չորեքշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ինֆլյացիան հարվածում է ամերիկացիների գրպանին, եւ այս միտումը փոխելն ինձ համար կարեւորագույն առաջնահերթություն է»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Նրա խոսքով, երկրում էներգառեսուրսների գների աճը այն հիմնական գործոններից մեկն է, որը հանգեցնում է ընդհանրապես ինֆլյացիայի։ «Ես հանձնարարել եմ իմ Ազգային տնտեսական խորհրդին քայլեր ձեռնարկել՝ փորձելով այս գները շատ իջեցնել»,- ասել է Բայդենը։ Նա հավելել է, որ հանձնարարել է նաեւ միջոցներ ձեռնարկել այս շուկայում ցանկացած տեսակի սպեկուլյացիայի եւ գնային մանիպուլյացիայի դեմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր