00:00:00

Կիեւը սպառնացել է Մինսկին անդառնալի հետեւանքներով՝ վերջինիս կողմից Ղրիմի ճանաչման դեպքում

01:59, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

Կիեւում արձագանքել են Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի՝ Ղրիմի պատկանելության մասին հայտարարությանը։ Այսպես, ԱԳ նախարարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մինսկի դիրքորոշումը մնում է նույնը, Բելառուսում հասկանում են, որ Ղրիմը «այժմ ռուսական տարածք է»: Դրանից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ գերատեսչությունում ուշադրություն են դարձրել Մակեյի արտահայտություններին: Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ պաշտոնապես Բելառուսը նախկինի պես պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմի դե յուրե ճանաչման վերաբերյալ Բելառուսի մոտեցման փոփոխությունն անդառնալի հետեւանքներ կունենա ուկրաինա-բելառուսական հարաբերությունների հարցում»,-մամուլի քարտուղարի խոսքը մեջբերում է ՌԲԿ-Ուկրաինա գործակալությունը: Նիկոլենկոն հույս է հայտնել, որ Մինսկում իրենք իրենց հաշիվ են տալիս Ղրիմի պատկանելության հարցում եւ թույլ չեն տա քայլեր, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսին հայտարարել էր, որ «կճանաչի Ղրիմը», երբ «Ռուսաստանի վերջին օլիգարխը կսկսի այնտեղ արտադրանք մատակարարել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր