00:00:00

Լեհաստանը կավելացնի ոստիկանների թիվը Բելառուսի հետ սահմանին

01:06, 11 նոյեմբեր 2021 Աշխարհ

Լեհաստանը հինգշաբթի օրը Բելառուսի հետ սահմանին ոստիկանների թիվը 1200-ից կհասցնի 2000-ի, հայտարարել է ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Անկախության երթով քայլելով՝ հիշեք, որ երթուղին հսկող ոստիկանները միջոցառումից անմիջապես հետո կմեկնեն մեր արեւելյան սահման։ Կանխարգելման ստորաբաժանումներից 700 ոստիկաններ եւ 100 հակաահաբեկիչներ կմիանան ոստիկանության 1200 գործընկերներին, ովքեր արդեն օգնում են սահմանապահներին»,- գրել է Կամինսկին Twitter-ում։ Հինգշաբթի օրը՝ Լեհաստանի Անկախության օրը, Վարշավայում տեղի կունենա լայնածավալ փողոցային երթ, որը կազմակերպել են աջակողմյան եւ ազգայնական կազմակերպությունները։ Ամեն տարի այս միջոցառումն առանց ոստիկանության հետ բախումների չի անցնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի հետ սահմանը, 1200 սահմանապահներից բացի, պահպանում են լեհական բանակի 15 000 զինվորներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր