00:00:00

Չեխիայի նախագահին կտեղափոխեն սովորական պալատ

22:23, 10 նոյեմբեր 2021 Աշխարհ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով հոսպիտալացվել էր հոկտեմբերին եւ այդ ժամանակվանից գտնվում էր հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ, երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, կտեղափոխվի սովորական պալատ։ Այս մասին Twitter-ում հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը։ Նշվում է, որ սովորական հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո նախագահը կկարողանա այցելուներ ընդունել սահմանափակ թվով։ Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, Զեմանի մոտ լյարդի էնցեֆալոպաթիա է ախտորոշվել։ 77-ամյա քաղաքական գործիչը հոկտեմբերի 10-ից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Այս ֆոնին չեխ սենատոր Միլոշ Վիստրչիլը պահանջել է նախագահ Զեմանի հրաժարականը։ Խորհրդարանականի խոսքով՝ Զեմանն այլեւս չի կարող կատարել իր պարտականությունները հիվանդությունից հետո։ Դա հաստատել էր նաեւ բժշկական խորհրդի ղեկավարը։ Բժիշկները նշել են պետության ղեկավարի առողջական վիճակի բարելավումը, սակայն կարծում են, որ ավելի լավ կլինի, որպեսզի նա մնա հիվանդանոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր