00:00:00

Եվրամիությունը մոտ է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն

03:49, 10 նոյեմբեր 2021 Աշխարհ

Եվրամիությունը մոտ է Բելառուսի դեմ արդեն հաջորդ շաբաթվա սկզբին նոր պատժամիջոցներ սահմանելուն, որոնք ուղղված կլինեն 30 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ արտգործնախարարի եւ բելառուսական Belavia ավիաընկերության դեմ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ երեք դիվանագետների։ Պատժամիջոցների նոր փուլը ուղղված կլինի բելառուս պաշտոնյաների դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, «կազմակերպել են միգրանտների ժամանումը՝ ի պատասխան մարդու իրավունքների խախտումների պատճառով Մինսկի դեմ պատժամիջոցների»: Չորեքշաբթի օրը, որպես վճռական քայլ, ԵՄ 27 դեսպանները մտադիր են պաշտոնապես համաձայնել, որ Բելառուսի եւ Լեհաստանի սահմանի երկայնքով միգրանտների թվի ավելացումը «հիբրիդային պատերազմ» է եւ կարող է օրինական հիմք ծառայել պատժամիջոցների կիրառման համար։ Դիվանագետների խոսքով՝ ԵՄ երկրները դիտարկում են նաեւ Բելառուսի դեմ հուլիսին ներդրված տնտեսական պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը՝ տեղական վերաապահովագրության ոլորտի եւ նրա հիմնական պետական «БеларусьРе» ընկերության դեմ։ ԵՄ պաշտոնյաները, ներառյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, կոչ են անում ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, ներառյալ միջազգային ավիաընկերությունների դեմ, որոնք մեղադրվում են միգրանտներին Մինսկ տեղափոխելու մեջ, որոնք այնուհետեւ տեղափոխվում են Բելառուսի սահման: Ըստ դիվանագետների՝ արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն այն բարձրաստիճան պաշտոնյաներից է, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, քանի որ նրա նախարարությունը մեղադրվում է ԵՄ անդամ չհանդիսացող քաղաքացիներին, հատկապես սիրիացիներին եւ իրաքցիներին բելառուսական վիզաներ տրամադրելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր