00:00:00

Իրանի բանակի հրամանատարը տարածաշրջանի երկրներին խորհուրդ է տվել «ձեռք ձեռքի տալ՝ հավաքական համագործակցության միջոցով ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը»

03:07, 10 նոյեմբեր 2021 Աշխարհ

Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին վերահաստատել է, որ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար է, սակայն զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության պատասխանը իր շահերին ուղղված ցանկացած սպառնալիքին չի սահմանափակվելու միայն երկրի սահմաններով, գրում է tasnimnews.com-ը։ Երեքշաբթի լայնածավալ զորավարժությունների ավարտին լրագրողների հետ զրույցում բանակի հրամանատարը վստահեցրել է հարևան պետություններին, որ Իրանը երբեք հավանություն չի տալիս ագրեսիային և ներխուժմանը, քանի որ նրա ռազմական ուժն ու զորավարժությունները կոչված են պաշտպանելու իր տարածքն ու ձգտումները: «Եթե նրանք (թշնամիները) սպառնում են մեր շահերին, մենք կսպառնանք նրանց շահերին, որտեղ անհրաժեշտ լինի։ Այնուամենայնիվ, մենք ապահովում ենք տարածաշրջանային պետությունների և մեր եղբայրների անվտանգությունը և պատրաստ ենք պաշտպանել մեր ազգը»,- ընդգծել է զինվորականը։ Դատապարտելով տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձերը՝ գեներալ-մայոր Մուսավին ասել է, որ այդ երկրներն իրենք են ահաբեկչության և անապահովության գեներատորներ, որոնք խաթարում են անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք ներկա են եղել: Նա պարզաբանել է, որ նման կոալիցիա չի ստեղծվի, քանի որ այդ երկրների ծրագրերը, գործունեությունն ու նպատակներն անհամատեղելի են։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է եռանդուն կերպով տարածաշրջանային անվտանգության հաստատման առանցքը լինել»,- ասել է հրամանատարը՝ խորհուրդ տալով տարածաշրջանի երկրներին ձեռք ձեռքի տալ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը հավաքական համագործակցության միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր