00:00:00

ՄԱԿ-ը պատրաստ է օգնել լուծել լեհ-բելառուսական սահմանին միգրանտների խնդիրները

02:12, 10 նոյեմբեր 2021 Աշխարհ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓՀԳՀ) պատրաստակամություն է հայտնել աջակցել լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հումանիտար խնդիրների լուծմանը։ Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է ՓՀԳՀ պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանթուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՓՀԳՀ-ն մտահոգություն է հայտնել լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ անօրինական միգրանտները փորձել են ճեղքել փշալարերը Լեհաստան մտնելու համար, սակայն բախվել են Լեհաստանի ոստիկանության, սահմանապահների եւ ռազմական ուժերի ներկայացուցիչների հակազդեցությանը: Մանթուն նշել է, որ «շատ անհանգստացած է» Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին տեղի ունեցող զարգացումներից»: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այս իրավիճակի վերաբերյալ»,-ասել է նա՝ հիշեցնելով ,որ դեռ հուլիսին վարչությունը հայտարարություններ էր տարածել՝ կոչ անելով «լուծել այս հարցը»։ Նա ընդգծել է, որ հատկապես մտահոգիչ է կանանց եւ երեխաների իրավիճակը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ փախստականների, ապաստան հայցողների եւ միգրանտների՝ քաղաքական նպատակով օգտագործումն անընդունելի է,  եւ դա պետք է դադարեցվի»,-ասել է Մանթուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր