00:00:00

«Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

00:34, 10 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը: «Մենք ողջունում ենք նաև ադրբեջանցի և հայ խորհրդարանականների միջև շփումների սկիզբը»,- Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպմանը հայտարարել է Շենթոփը։ Ըստ նրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները «նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ»։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ «խաղաղությունն ու կարգավորումը բխում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»։ «Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց»,- վստահ է Շենթոփը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչին հաշվի առնել նոր իրողությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր