00:00:00

Սինգապուրում կդադարեցվի կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների անվճար բուժումը

23:44, 09 նոյեմբեր 2021 Աշխարհ

Սինգապուրում կդադարեցվի կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների անվճար բուժումը։ Իշխանությունները կդադարեն վճարել քաղաքացիների բժշկական ծախսերը, որոնք չեն պատվաստվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։ «Ներկայումս չպատվաստված մարդիկ կազմում են ինտենսիվ ստացիոնար խնամքի կարիք ունեցողների ճնշող մեծամասնությունը եւ անհամաչափ բեռ են մեր առողջապահական ռեսուրսների համար»,-հայտնել են գերատեսչությունում։ Նշվում է, որ բացառություն կկատարվի միայն մինչեւ 12 տարեկան վարակված երեխաների համար, որոնց արգելվում է պատվաստել։ Սինգապուրի առողջապահության նախարարությունը նշել է, որ կառավարությունը կորոնավիրուսային համաճարակի սկզբից վճարել է երկրի քաղաքացիների եւ մշտական ​​բնակիչների բժշկական վճարները։ Միեւնույն ժամանակ, Սինգապուրում բնակչության 85 տոկոսը լիովին պատվաստված է, եւս 18-ն արդեն ստացել է դեղամիջոցի երկրորդ դեղաչափը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր