00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6021-ով

16:59, 09 նոյեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6021-ով, մահացել է 75 մարդ։ Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 761 067 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 3 792 մարդ, համավարակի սկզբից՝ 696 921 մարդ։ Մահացել է 10 584 մարդ։ Օրվա ընթացքում կատարվել է 52033 թեստ, որից 38545-ը՝ հակագենի և 13488-ը՝ ՊՇՌ-ի: Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվից՝ վերջին օրում 11.57 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.78 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 10.46 տոկոս։ Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.010.783 մարդ, որից 5254-ը՝ վերջին 24 ժամում։ Կարանտինում գտնվում է 54 մարդ, 6808-ը` հիվանդանոցներում, 1300-ը` Covid-ի հյուրանոցներում։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր