00:00:00

Բելառուսում հայտնել են լեհական կողմից սահմանին կրակոցների մասին

03:01, 09 նոյեմբեր 2021 Աշխարհ

Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ Բելառուսի և Լեհաստանի սահմանային տարածքում կրակոցներ են լսվում լեհական կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիչկովսկին այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Կրակոցները լսվում են լեհական կողմից»,- ասել է Բիչկովսկին՝ մեկնաբանելով լեհ-բելառուսական սահմանին կրակոցների մասին մամուլի տեղեկությունները։ Նշվում է, որ Մերձավոր Արևելքից մի քանի հազար միգրանտներ փորձել են հատել լեհ-բելառուսական սահմանը։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի հետ սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը ծայրահեղ լարված է։ Փախստականները գտնվում են լեհական պատնեշների առջև, նրանք բազմիցս փորձել են լեհական կողմին հայտնել, որ լքել են իրենց երկրները, քանի որ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Ըստ սահմանային կոմիտեի՝ արցունքաբեր գազ է կիրառվել այդ մարդկանց ուղղությամբ, և ի պատասխան դրա՝ փախստականներից ոմանք ավելի վճռական գործողությունների են դիմել և սկսել են քանդել լեհական պատնեշները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր