00:00:00

Կանադացի նախարարը հրաժարական է տվել աշխատավայրում հարբեցողության պատճառով

23:00, 08 նոյեմբեր 2021 Աշխարհ

Կանադայի Ալբերտա նահանգի անտառտնտեսության եւ գյուղատնտեսության նախարար Դեւին Դրիշենը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են աշխատավայրում ալկոհոլ օգտագործելու մեջ, գրում է The Globe and Mail-ը։ Նրա հարբեցողության մասին առաջին անգամ հայտնի է դարձել հոկտեմբերի վերջին այն բանից հետո, երբ նրա նախկին ենթական դատարանում բողոքել է «թունավորված աշխատանքային մթնոլորտի» համար։ «Ես ընդունում եմ, որ ալկոհոլի հետ կապված իմ պահվածքը խնդիր է դարձել ողջ կառավարության համար»,-գրել է Դրիշենն իր ֆեյսբուքյան էջում։ Նա ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար, բայց որոշել է, որ կմարզվի եւ կկենտրոնանա սեփական առողջության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր