00:00:00

Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին 40 միլիոն եվրո է հատկացրել

18:31, 08 նոյեմբեր 2021 Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին  (CNF) 40 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են հիմնադրամից, մանրամասնելով, որ, այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։ Կովկասի բնության հիմնադրամն աջակցում է տարածաշրջանի երեք երկրների  եզակի կենսաբազմազանության պահպանության գործին։ Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր