00:00:00

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

16:44, 08 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և կարևորում է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրագործումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ -ը այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Ադրբեջանի երկարաժամկետ տեսլականի ռազմավարության հիմքը կազմում է կայուն խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը: Իր տարածքների օկուպացիայի գործոնի վերացմամբ, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության պահպանմամբ։ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը ադեկվատ արձագանք կտա այս ուղղությամբ իրենց նախաձեռնած քայլերին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր