00:00:00

Հնդկաստանում հիվանդանոցում բռնված հրդեհի պատճառով 10 մարդ է մահացել

20:53, 06 նոյեմբեր 2021 Աշխարհ

Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել է առողջապահության ոլորտի պաշտոնյան: Նշվում է, որ նման միջադեպեր նախկինում ևս եղել են: Էլեկտրական սարքավորումների կարճ միացումների պատճառով այս տարի տասնյակ հիվանդներ են մահացել: Իշխանությունները դեռ հետաքննում են բռնկված հրդեհի պատճառները: 17 հիվանդներից միայն 7-ի կյանքն է հաջողվել փրկել հրդեհից: «Երկու հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 5-ի վիճակը կայուն է», - ասել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր