00:00:00

Ինքնաթիռից փախած ուղեւորները ժամանակավորապես կաթվածահար են արել օդանավակայանի աշխատանքն Իսպանիայում

19:37, 06 նոյեմբեր 2021 Աշխարհ

Պալմայի օդանավակայանը (Բալեարյան ինքնավար կղզիներ) ստիպված էր դադարեցնել աշխատանքը երեք ժամով թռիչքուղի դուրս եկած ուղեւորների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El País թերթին։ Նրա տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, տեղի ժամանակով ժամը 20.30-ին մոտ։ Air Arabia ավիաընկերության օդանավը Մարոկոյի Կասաբլանկա քաղաքից թռչում էր Ստամբուլ։ Ինքնաթիռի հրամանատարը որոշում կայացրեց վայրէջք կատարել իսպանական օդանավակայանում, քանի որ ուղեւորներից մեկն իբր վատացել էր։ Վայրէջքից հետո նրան տարել են հիվանդանոց, բայց բժիշկները ոչ մի խնդիր չեն հայտնաբերել։ Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է տղամարդու՝ անլեգալ միգրացիային օժանդակելու եւ միգրացիոն օրենսդրությունը խախտելու կասկածանքով։ Միաժամանակ, վայրէջքից հետո 10-20 ուղեւորից բաղկացած խումբը առանց թույլտվության իջել է ինքնաթիռից։ Ոստիկանությունը կալանավորել է հինգ մարդու, բայց ենթադրվում է, որ փախածների մեծ մասը կարողացել է դուրս գալ օդանավակայանի տարածքից։ Թռիչքուղում մարդկանց գտնվելու պատճառով որոշում է կայացվել դադարեցնել օդանավակայանի աշխատանքը։ Մասնավորապես, գրանցվել են չվերթների ուշացումներ, որոշ ինքնաթիռներ ուղարկվել են այլ օդանավակայաններում վայրէջք կատարելու։ 23.30-ին Պալմայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։ Իսպանիայի իրավապահ մարմինները աշխատում են այն վարկածի վրա, որ կատարվածը նախապես ծրագրված էր անօրինական ճանապարհով թագավորության տարածքում հայտնվելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր