00:00:00

Զելենսկին ստորագրել է հակաօլիգարխիկ օրենքը

23:17, 05 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 5-ին ստորագրել է օլիգարխների մասին օրենքը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ «Ես ստորագրել եմ հակաօլիգարխիկ օրենք, որն արմատապես փոխում է խոշոր բիզնեսի և քաղաքական գործիչների հարաբերությունները։ Հիմա բոլոր տնտեսական խաղացողները հավասար են լինելու օրենքի առաջ և չեն կարողանա իրենց համար քաղաքական արտոնություններ գնել։ Մենք ձեզ թույլ չենք տա խախտել օրենքը»: - գրել է Ուկրաինայի նախագահը։ Օրենքի համաձայն՝  անձին օլիգարխ ճանաչելու որոշումն ընդունում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը: Նաև, խորհուրդը կվարի օլիգարխ ճանաչված Ուկրաինայի քաղաքացիների հատուկ ռեգիստր: Օրենքն արգելում է Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնց խորհուրդը ճանաչում է որպես օլիգարխ, ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին և տիրապետել լրատվամիջոցներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր