00:00:00

Սաակաշվիլին կոչ է արել ԱՄՆ-ին պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դատավորների դեմ

00:06, 06 նոյեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ սահմանել այսպես կոչված «դատավորների կլանի» նկատմամբ: Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ երկրի դատական համակարգը գտնվում է կլանի հսկողության ներքո, որը իշխող կուսակցության շահերի դեմ է: Միեւնույն ժամանակ արեւմտյան ինստիտուտները մեղադրում են Թբիլիսիին լիարժեք դատական ռեֆորմ իրականացնելու անկարողության մեջ, հաղորդում է Գրուզիա-Online-ը: «Ես կոչ եմ անում ԱՄՆ կառավարությանն անհապաղ սահմանել անհատական պատժամիջոցներ դատավորների կլանի դեմ: Դա կամրապնդի դատավորների դիրքորոշումը, որոնք առաջին անգամ բարձրաձայնել են ճնշման դեմ եւ հանուն դատարանի անկախության: Դա նաեւ հուսադրում է անարդար համակարգի զոհերին: Ես խոսում եմ՝ որպես Պուտինի անձնական գերին, որն արդեն ավելի քան մեկ ամիս է չի կարող օգտվել դատարանի առջեւ կանգնելու իրավունքից»,-ասվում է Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր