00:00:00

Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով

17:46, 05 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ֆրանսիայի Հանրապետության գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածմանհետ կապված հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին։ Այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումն այժմ մեզ հարկադրում Է բարձրացնելու վտանգի մակարդակը և ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր ճյուղի պաշտպանությունը երաշխավորելու համար»,-  ասել է Դենորմանդը: Նախարարությունում հստակեցնում են, որ վարակման բարձր ռիսկի պատճառով թռչունները պետք Է գտնվեն շինություններում կամ ցանցերի տակ: Ընդ որում, կենդանաբանական այգիներում գտնվող թռչունների համար, որոնց չի կարելի պատսպարան տանել, սահմանվում է պարտադիր պատվաստում: Եվս մեկ սահմանափակում վերաբերվում է փոստային աղավնիների մրցումների արգելքին: Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ միջոցները պատք է ուղեկցվեն բոլոր ֆերմաներում թռչունների վիճակի ամենօրյա դիտազննմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր