00:00:00

Մինսկի համար էներգառեսուրսների գինը 9-10 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայի տեղական գները. Պուտինն ու Լուկաշենկոն Միութենական պետության մասին հրամանագիր են ստորագրել

23:49, 04 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշեկոն տեսաժողովի ձևաչափով անցկացնում են Միութենական պետության Բարձրագույն պետխորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նիստին մասնակցում են նաև երկու երկրի վարչապետերը, խորհրդարանների պալատների ղեկավարները, Միութենական պետության պետքարտուղարը և այլ պաշտոնյաներ: Նիստի օրակարգը բաղկացած է վեց հարցից, որոնցից մեկը 2021-23 թվականներին Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այսօրվա նիստը կարևոր նշանակություն ունի, որի շրջանակում պետք է մի շարք փաստաթղթեր ընդունվեն՝ ուղղված ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարկացմանն ու խորացմանը: Պուտինը նշել է, որ Մինսկի համար էներգառեսուրսների գինը 9-10 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայի տեղական գները, և 3-4 անգա ավելի մատչելի, քան Եվրոպայի հետ կնքվող երկարաժամկետ պայմանագրերի դեպքում: Հաղորդվում է, որ նախագահները Միութենական պետության հրամանագիր են ստորագրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր