00:00:00

Ռուսաստանում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր առավելագույն թիվը

17:17, 04 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի նոր ռեկորդ է սահմանվել, մահացել է 1 195 մարդ։ Այս մասին տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Նոյեմբերի 3-ին COVID-19-ից մահացել էր 1 189, նոյեմբերի 2-ին՝ 1 178, նոյեմբերի 1-ին՝ 1 155 մարդ։ Վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 40 217 դեպք։ Մեկ օր առաջ գրանցվել էր 40 443 դեպք։ Տեղեկացվում է, որ հիվանդացածների 8,8 տոկոսի մոտ եղել են կորոնավիրուսային վարակի կլինիկական դրսեւորումներ։ Անցած օրը ապաքինվել է 31 928 պացիենտ։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 673 860 դեպք։ Այս ընթացքում մահացել է 243 255 մարդ, ապաքինվել 7 477 366-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր