00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 206-ով

16:34, 04 նոյեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 5 206-ով։ Մահացել է 53 մարդ։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 738 171 դեպք։ Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 4 648 մարդ, համավարակի սկզբից՝ 678 288։ Մահացել է 10 238 մարդ։ Մեկ օրում կատարվել է 48 615 թեստավորում, այդ թվում՝ 32 423 հակագեն եւ 16 192 ՊՇՌ թեստ։ Թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածների բաժինը մեկ օրում՝ 10,71 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,34, վերջին յոթ օրում՝ 9,77 տոկոս։ Այս ընթացքում Վրաստանում կատարվել է 1 990 501 պատվաստում, այդ թվում մեկ օրում՝ 3 469։ Ներկա պահին կարանտինի մեջ է 37, հիվանդանոցներում՝ 6 648, քովիդ-հյուրանոցներում՝ 159 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր