00:00:00

Ե՞րբ կվերանա կորոնավիրուսը

02:12, 04 նոյեմբեր 2021 Աշխարհ

Քանի որ դելտա շտամի ավերիչ ալիքն ամբողջ աշխարհում թուլանում է, գիտնականները ենթադրել են, որ կորոնավիրուսը կարող է էնդեմիկ հիվանդություն դառնալ 2022 թվականին, հայտնում է Reuters-ը։ Նրանք կարծում են, որ առաջին երկրները, որոնք կհաղթեն կորոնավիրուսին, կլինեն պատվաստումների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրները՝ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Պորտուգալիան և Հնդկաստանը։ Այնուամենայնիվ, նրանց կարծիքով, SARS-CoV-2-ը դեռևս անկանխատեսելի վիրուս է, որը կարող է հետագայում մուտացիայի ենթարկվել։ «Ոչ մի գիտնական լիովին չի բացառում այն, ինչ ոմանք անվանում են «դատաստանի օրվա սցենար», որի դեպքում վիրուսը կարող է այնպիսի մուտացիայի ենթարկվել, որ իմունային համակարգը չկարողանա հաղթահարել այն», - ասել է հետազոտողներից մեկը հարցազրույցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակաբան Մարիա վան Կերխովը նշել է, որ կորոնավիրուսը կհաղթահարվի մինչև 2022 թվականի վերջը։ Նա ասել է, որ մահվան դեպքերը կտրուկ կնվազեն հիվանդության վերահսկումից հետո: Նա նաև հավելել է, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը կարող է վերահսկվել միայն այն դեպքում, եթե պատվաստված լինի աշխարհի բնակչության 70%-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր