00:00:00

Ֆիլիպինների նախագահը սպառնում է պատժել պաշտոնյաներին COVID-19-ի դեմ պատվաստումների ծրագրերը չկատարելու համար

01:46, 04 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները կպատժվեն COVID-19-ի դեմ պատվաստումների ծրագրերը չկատարելու համար, հայտնում է Reuters-ը։ Դուտերտեն ասել է, որ պատճառ չկա, ըստ որի ամենօրյա պատվաստումների թիվը 500 000-ից չկարողանա հասնել առնվազն մեկ միլիոնի, քանի որ երկիրն ունի պատվաստանյութերի համապատասխան պաշար: «Ինձ չի բավարարում պատվաստումների ծրագրի ընդհանուր պատկերը»,-ասել է Դուտերտեն։ Նրա խոսքով՝ տեղի պաշտոնյաները կպատժվեն ու կենթարկվեն պատասխանատվության ծրագրերը չիրականացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր