Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք զոհվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նահանգապետ Իգոր Կոբզևը:

«Բոլորը մահացել են: Կան աճյունների մասերը: Որոշ տվյալներով՝ մահացել է 5-7 մարդ»,- ասել է նա:

Կոբզևը հստակեցրել է, որ օդանավում եղել են Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Նա նշել է, որ չվերթն իրականացրել է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությունը: Ինքնաթիռի սև արկղը հայտնաբերված է: