00:00:00

Ֆրանսիան մեղադրել է Ավստրալիային սուզանավերի հետ կապված կանխամտածված խաբեության մեջ

18:35, 03 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ավստրալիան նախապես էր մտածել խաբել Ֆրանսիային սուզանավերի գործարքի հարցում եւ չէր խզում միայն այն պատճառով, որ սպասում էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաստատմանը։ Այս կանխամտածված գործողությունների մեջ Ավստրալիայի կառավարությանը մեղադրել է Կանբերայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեռ Թեբոն, գրում է Guardian-ը։ Թեբոյի խոսքով՝ Ավստրալիան «թիկունք է դարձրել» Փարիզի հետ բազմամյա համագործակցությանը եւ չի սկսել վարքագծի այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Նա պնդում է, որ գործընթացի որոշ կողմեր «ուղղակի շահագրգռված էին սուզանավերի մատակարարման ծրագիրը սաբոտաժի ենթարկելու մեջ»։ Դեսպանը նաեւ արձագանքել է ավստրալական կողմի մեկ օր առաջ հրապարակված գրագրությանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Դիվանագետի խոսքով՝ սա աննախադեպ եւ անընդունելի քայլ է։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մակրոնը մեղադրել է ավստրալացիներին խաբեության մեջ համագործակցության ծրագրի վերաբերյալ նրանց որոշման պատճառով։ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը լրագրողներին ասել էր, որ նախագիծը չեղարկվել է ուշացումների եւ բարձրացած արժեքի եւ ոչ թե քաղաքական պատճառներով։ Ավստրալիան խզել է Ֆրանսիայի հետ սուզանավերի ստեղծման 66 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիրը։ Որոշումը հաջորդել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում նոր գործընկերության ստորագրմանը, որը ենթադրում է  ատոմային սուզանավերի ստեղծում Ավստրալիայի ՌԾՈւ-ի համար 18 ամսում։ Պայմանագիրը ստացել է AUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) անվանումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր