Բուլղարիայի նախագահի պաշտոնին հավակնող Բոյան Ռասատեն ձերբակալվել է ոստիկանության կողմից հեռուստատեսային ծրագրին մասնակցելուց հետո, նրան կասկածում են շաբաթ օրը ԼԳԲՏ հանրույթի գրասենյակի դեմ հարձակման մեջ, տեղեկացնում է NovaTV հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել դատախազության խնդրանքին՝ զրկել Ռասատեին իմունիտետից։

Տղամարդկանց մի խումբ շաբաթ օրը Բուլղարիայի մայրաքաղաքում հարձակվել է ԼԳԲՏ հանրույթի գրասենյակի վրա։ Մոտ 12 տղամարդ, այդ թվում, քննության վարկածով, Ռասատեն, ներխուժել է կազմակերպության գրասենյակ միջոցառման ժամանակ, որի ընթացքում հանրույթի անդամները քննարկում էին Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը։ Համաձայն դատարանի ընդունած որոշման՝ մարդու սեռի հասկացությունը Բուլղարիայի տարածքում ճանաչվելու է բացառապես կենսաբանական իմաստով, իսկ յուրաքանչյուր կոնկրետ քաղաքացու ինքնորոշումը իրավաբանական հետեւանքներ չունի։ Ակցիայի արդյունքում կազմակերպության աշխատակցուհիներից մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել, իսկ գրասենյակում կոտրել են կահույքն ու օրգտեխնիկան։

Բուլղարիայի նախագահի թեկնածուն կասկածվում է խուլիգանական արարաքներ կատարելու մեջ։