00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 6 024-ով

15:55, 03 նոյեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 6 024-ով։ Մահացել է 49 մարդ։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակման 732 965 դեպք։ Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 3 818 մարդ, համավարակի սկզբից՝ 673 640։ Մահացել է 10 185 մարդ։ Մեկ օրում կատարվել է 58 291 թեստավորում, այդ թվում՝ 36 465 հակագեն եւ 21 826 ՊՇՌ թեստ։ Թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածների բաժինը մեկ օրում՝ 10,33, վերջին 14 օրում՝ 9,13, վերջին յոթ օրում՝ 9,46 տոկոս։ Այս ընթացքում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 986 729 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 3 868։ Ներկա պահին կարանտինի մեջ է 33 մարդ, հիվանդանոցներում՝ 6 546, քովիդ-հյուրանոցներում՝ 1 091 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր