00:00:00

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում օտարերկրյա արժույթի ամբողջական արգելքի մասին

04:03, 03 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում օտարերկրյա արժույթի օգտագործման ամբողջական արգելքի մասին, հայտնել է Reuters-ը։ «Երկրի տնտեսական իրավիճակը եւ ազգային շահերը պահանջում են, որ բոլոր աֆղանստանցիները առեւտրում օգտագործեն Աֆղանստանի արժույթը», - ասվում է թալիբների հայտարարության մեջ, որը լրագրողներին փոխանցել է նրանց ներկայացուցիչներից մեկը: Աֆղանստանի շուկաներում լայնորեն տարածված է ԱՄՆ դոլարի օգտագործումը, մինչդեռ սահմանամերձ շրջաններում առեւտրի համար օգտագործում են հարեւան երկրների, օրինակ՝ Պակիստանի արժույթը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր