00:00:00

ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկել են Սուդանի իրադրությունը

02:09, 03 նոյեմբեր 2021 Աշխարհ

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պարբերաբար քննարկում են Սուդանի իրադրությունը։ Այդ մասին հայտարարել է Աֆրիկյան Եղջյուրի երկրների հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջեֆրի Ֆելթմանը։ 1lurer.am-ի  փոխանցմամբ, այս մասին գրում է ТАСС-ը։
«Չեմ կարող ասել, որ մեր դիրքորոշումները լիովին համընկնում են, բայց մեզ միավորում է այն, որ մենք շահագրգռված ենք Սուդանում կայունության և բռնության աճ թույլ չտալու հարցում»,- նշել է նա՝ գոհունակություն հայտնելով, որ ՌԴ-ն պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը աֆրիկյան երկրի իրադրության վերաբերյալ: Սուդանում իրադրությունը լարվել էր, երբ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները ձերբակալել էին երկրի վարչապետ Աբդալա Համդուկին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների: Երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Ավելի ուշ Համդուկն ազատ է արձակվել, սակայն զինվորականների կողմից իշխանության բռնազավթման դեմ զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր