00:00:00

Չպատվաստված քաղաքացիներին նոր խստացումներ են սպասվում. Մերկել

00:59, 03 նոյեմբեր 2021 Աշխարհ

Գերմանիայի այն բնակիչները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բախվելու են լուրջ սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) նախագահության նիստում, հայտնում է գերմանական N-TV հեռուստաալիքը։ Նա խստացնելու է վերահսկողությունը չպատվաստված քաղաքացիների նկատմամբ՝ COVID-19 համավարակի տարածման պատճառով։ Նա ասել է, որ իրավիճակը կտրուկ վատթարանում է․ նրանք, ովքեր չեն պատվաստվել, աշխատավայրում ամենօրյա թեստեր հանձնելու խնդրի առջեւ են կանգնելու։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է գերմանացիներին Ռուսաստան մեկնելուց։ Գերմանացի համաճարակաբանները Ռուսաստանն անվանել են բարձր ռիսկային երկիր՝ պայմանավորված կորոնավիրուսի պատճառով և գերմանացիներին խորհուրդ են տվել հրաժարվել զբոսաշրջային ուղևորություններից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր