00:00:00

Եվրոպայում գազի գինը բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից

17:33, 02 նոյեմբեր 2021 Աշխարհ

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 2-ին կայացած սակարկությունների ընթացքում բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից այն բանից հետո, երբ նախօրյակին իջել Էր 740 դոլարից ցած։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ վկայում են ICE բորսայի տվյալները։ Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը նոյեմբերի 2-ին աճել Է հազար խորանարդ մատրի դիմաց մինչև 854 դոլար: Գնի ընդհանուր աճն օրվա ընթացքում կազմում Է ավելի քան 6 տոկոս: Նոյեմբերի 1-ին գազի գինն առավելակետին հասել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 890 դոլարի, սակայն այնուհետև օրվա ընացքում իջել Է 740 դոլարից ցած: Եվրոպայում գազի գինն անցյալ շաբաթ սկսեց իջնել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» առաջարկեց ՌԴ-ի ստորգետնյա պահեստաաններ գազի մղումը նոյեմբերի 8-ին ավարտելուց հետո ավելացնել մատակարարումները Եվրոպայի ըներությոնների պահեստարաններին: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հավաստիացրել Է, որ գազի հոլդինգը կկատարի այդ հանձնարարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր