00:00:00

Բայդենը ներողություն է խնդրել միջազգային հանրությունից Թրամփի կայացրած որոշման համար

02:10, 02 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջազգային հանրությունից ներողություն է խնդրել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման համար:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ ես չպետք է ներողություն խնդրեմ, սակայն ես ներողությունում եմ խնդրում այն բանի համար, որ նախորդ իշխանության ժամանակ ԱՄՆ-ն դուրս է եկել փարիզյան համաձայնագրից»,-ասել է Բայդենը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր